ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News
ԲՀԿ նախկին անդամ, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը, որը խորհրդարան էր մտել «Պատիվ ունեմ» դաշինքի ցանկով, չցանկացավ մեկնաբանել մամուլում շրջանառվող այն տեղեկատվությունը, որ նա դուրս է գալիս խմբակցությունից։
«100 անգամ հարցրիք, ասեցի՝ երկուշաբթի կխոսենք», - հայտարարեց նա՝ հրաժարվելով պատասխանել լրագրողների հարցերին։
Հիշեցնենք, որ, ըստ մամուլում տեղ գտած հրապարակումների, Զաքարյանը որոշել է դուրս գալ «Պատիվ ունեմ»-ից և շարունակել իր գործունեությունն իբրև «անկախ պատգամավոր»։ Ըստ որոշ լուրերի՝ նրա այս որոշման վրա մեծ ազդեցություն է ունեցել գործարար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, ում հետ Զաքարյանն ունի մտերիմ հարաբերություններ։
--00—ԼՄ