ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News
Գորիսի ԲԿ տնօրեն Դավիթ Մաշուրյանը 44 օր չքնեց իր ամբողջ անձնակազմի և տասնյակ այլ՝ աշխարհի տարբեր ծայրերից օգնության ժամանած բուժաշխատողների հետ, որպեսզի մեր հազարավոր զինվորներ փրկվեն։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել և պատերազմի օրերի բժիշկների ու Մաշուրյանի աշխատանքից լուսանկարներ է հրապարակել ՀՀ Աժ պատգամավոր, պատերազմի օրերին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ կոչ անելով ճանաչել մերօրյա հերոսներին։
--00--ԿԿ