ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24 News
Նոյեմբերի 16-ին Ռուսաստանի Դաշնության և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էբրահիմ Ռայիսին հեռախոսազրույց են ունեցել, որի շրջանակում քննարկել են «3+3» խորհրդատվական մեխանիզմի գործարկումը:
Պուտինը մտահոգություն է հայտնել ղարաբաղյան տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ։
Ռուսաստանը ձգտում է գործարկել «3+3» խորհրդատվական մեխանիզմը՝ տարածաշրջանում վստահություն ձևավորելու և համագործակցությունը խթանելու համար։ ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ Իրանը նույնպես կաջակցի այդ ձևաչափին։
--00—ՄՀ