ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկուշաբթի հեռախոսազրույց կունենա Վլադիմիր Պուտինի հետ: Կքննարկվեն մի շարք հարցեր, այդ թվում և նավթի հարցը: Այս մասին հաղորդում է РиаНовости-ն:
«Ես կխոսեմ Վլադիմիր Պուտին անունով ջենտլմենի հետ»,- ասել է նա երկուշաբթի՝ Fox News հեռուստաալիքի եթերում:
Զրույցի թեմաները կլինեն՝ նավթի գները, առևտուրն ու կորոնավիրուսի դեմ պայքարը»: