ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24 News
Ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով տեղակայված քսանյոթ դիտակետերում իրականացնում են իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում և հրադադարի պահպանման հսկողություն։
«Դիտակետի զինծառայողների կողմից իրենց պատասխանատվության գոտում հրադադարի պահպանման ռեժիմի շուրջօրյա հսկողություն է իրականացվում ։ Ռուս խաղաղապահներն ապահովում են տարանցիկ մեքենաների անվտանգ անցումը անցակետերով։ Հնարավոր սադրանքները կանխելու համար բոլոր մեքենաները ենթակա են զննման, իսկ անհրաժեշտության դեպքում՝ խուզարկման»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դմիտրի Լիչկինը։
Ընթացիկ իրավիճակի մշտադիտարկման համար բոլոր դիտակետերը հագեցած են ժամանակակից արտաքին հսկողության գմբեթային տեսախցիկներով:
Խաղաղապահ զորակազմի ռուս զինվորականները ծառայության ընթացքում հանդերձված են «Ռատնիկ» կոստյումներով։ Դիտակետերը հագեցած են ժամանակակից լուսադիոդային լուսարձակներով և անխափան էներգասնուցման սարքերով:
--00—ՄՀ