ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News
Դեռ վտանգավոր վիճակագրություն ունենք մեր երկրում՝ 12,5% պատվաստման ցուցանիշ․ ֆեյսբուքի իր էջում գրել է ԵՊԲՀ-ի ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը։
«Ներկայացնում եմ ձեզ, պատվաստումների դինամիկան Հայաստանի հարևան երկրներում՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
• Ռուսաստան-36,5%,
• Թուրքիա-60,1%,
• Ադրբեջան-45,3%,
• Իրան- 51,1%,
• Վրաստան-26,3 %,
• Հայաստան-12,5 %։
Պատվաստումների գործընթացի մեկնարկից՝ 13.04.2021թվականից, առ այսօր արձանագրվել է COVID-19 130.312 (հաստատված դեպքերի շուրջ 39%) դեպք և 3533 մահ (մահվան դեպքերի շուրջ 48%)։ Եվս մեկ անգամ, պատասխանատու կերպով հայտարարում եմ, այլընտրանք չկա՝ պետք է ընտրել հրատապ լուծման եղանակը՝ պատվաստումը»,- ասված է հաղորդագրությունում։
--00—ԼՄ