ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24 News
Այսօր՝ նոյեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Պեմզաշեն գյուղից դեպի Լեռնակերտ գյուղ տանող ավտոճանապարհի երկաթբետոնե կամրջի որոշ հատված փլուզվել է, տեղեկացնում է Shamshyan.com–ը:
Փլուզման հետևանքով տուժածներ չկան, նշված հատվածում երթևեկությունը դարձել է միակողմանի:
Աղբյուրի հաղորդմամբ՝ կամուրջը կառուցվել է 60-ականներին, երկարությունը 10 մետր է, լայնությունը՝ 6 մետր: Եթե կարճ ժամանակում այն հիմնովնի չվերանորոգվի, ապա ամեն պահի հնարավոր է՝ մյուս հատվածն էլ փլուզվի ու գյուղը կտրվի արտաքին աշխարհից:
--00—ՄՀ