ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24 News
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ մարզերը սպասարկող 2-րդ սպայական գումարտակի ծառայողները նոյեմբերի 21-ից 28-ը պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն:
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ուժեղացված ծառայության ընթացքում ոստիկաները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4700 խախտում: Ճանապարհային ոստիկանների կողմից պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխելով 72 տրանսպորտային միջոց։
Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 69, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 6 անձ։ 45 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 51-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 3-ի համարանիշերը փակցված են եղել ոչ սահմանված հատվածում։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են:
--00--ԱՀ