ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24 News
Կոտայքի մարզի Ֆանտան գյուղում բռնկված հրդեհը մեկուսացվել և մարվել է մոտ մեկ ժամվա ընթացքում: Այս մասին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
«Նոյեմբերի 30-ին, ժամը 15։19-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ֆանտան գյուղի Գինևան Ոպանյան փողոցի տներից մեկի մոտակայքում անասնակեր է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:46-ին, մարվել՝ 16:19-ին: Այրվել է մոտ 2 տ անասնակեր», - նշված է ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ:
--00--ԱՀ