ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News
ԵԱՏՄ շրջանակում հայկական կողմի հետ Ռուսաստանի փոխգործակցությունը կառուցվում է պրագմատիկ և փոխշահավետ հիմքի վրա։ Այս մասին իր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ տարեցտարի նկատվում են Հայաստանի տնտեսական ցուցանիշների աճի բարձր տեմպեր, Երևանը զգալի դիվիդենտներ է ստանում Միությունում իր մասնակցությունից:
«Չնայած հանրապետության ներկայացուցիչների որոշ ոչ միանշանակ հայտարարություններին, մենք մեր հայ գործընկերների, ինչպես նաև ԵԱՏՄ մյուս անդամների հետ կառուցողական, ապաքաղաքականացված երկխոսություն ենք կառուցում», - ասել է Զախարովան:
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԼՀ