ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24 News
Ռիգայում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենի հետ։ Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։
Հանդիպումից առաջ Չավուշօղլուն հայտարարել է, որ մտքեր են փոխանակելու երկու երկրների հարաբերությունների, Ուկրաինայի, Լիբիային, Սիրիայի, Աֆղանստանի և տարածաշրջանային այլ հարցերի շուրջ։ Բլինքենը նշել է, որ քննարկելու են նաև Կովկասում տիրող իրավիճակը։
Չավուշօղլուն և Բլինքենը Լատվիայի մայրաքաղաքում մասնակցում են ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հավաքին:
--00—ՄՀ