ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
Թուրքիայի արտգործնախարարն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Այնուհետև Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Բլինքենը շնորհակալություն է հայտնել Թուրքիային կարիքի ժամանակ Ուկրաինային ցուցաբերած օգնության համար։ Այս մասին գրում է Ermenhaber-ը։
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդի Փրայսը Բլինքեն-Չավուշօղլու հեռախոսազրույցի վերաբերյալ ասել է, որ կողմերը քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմը, ՌԴ նախագահ Պուտինի սկսած ռազմական հարձակումը դադարեցնելու համար գործադրվող դիվանագիտական ջանքերը։
«Պետքարտուղար Բլինքենը Թուրքիային շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սատար կանգնելու համար»,- տեղեկացրել է Նեդի Փրայսը։
--00--ՍԳ