ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News
Վեդի խոշորացված համայնքի կազմի մեջ մտնող Ուրցաձորի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը երեկ կայացած ՏԻՄ ընտրություններին համայնքում ՔՊ-ի կրած պարտությունից հետո ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Միխայիլ Գալուստյանի «Рафик послал всех нафиг» երգը։
Հիշեցնենք, որ համաձայն քվեարկության նախնական արդյունքների` Վեդիում «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, որի ընտրական ցուցակում էլ ընդգրկված է Ռաֆիկ Անդրեասյանը, քվեների 44.08 տոկոսն է ստացել: ՔՊ-ն այստեղ ստացել է ձայների 39.12 տոկոսը, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 16.78 տոկոսը։
--00--ԱԹ