ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
«Աշխարհում չկա որևէ փաստաթուղթ, որը փաստի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից որևէ մի հատված, մետր, սանտիմետր պատկանում է որևէ այլ երկրի, առավել ևս՝ Ադրբեջանին, և նրանց ռազմատենչ հայտարարությունները պետք է դատապարտվեն ամբողջ աշխարհի և միջազգային հանրույթի կողմից»,-այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:
Հարցին, թե ինչո՞ւ իշխանությունը նման հայտարարություններին կոշտ չի արձագանքում, պատգամավորը պատասխանեց.
«Ովքեր հորդորում են ՀՀ իշխանությանն Ալիևին կոշտ արձագանքել, արդյո՞ք հետևանքների համար պատասխանատու են, թե՝ ոչ, բարձր մակարդակով, լուրջ դիվանագիտական թիմ է աշխատում, եթե կոմպետենտ մարդիկ գտնում են, որ այս պահին կարիք չկա կոշտ արձագանքելու, ես չեմ կարող մեկնաբանել»:
Մանրամասները՝ տեսանյութում։