Արթիկ համայնքի ղեկավարի միասնական թեկնածու կառաջադրվի Անանիկ Ոսկանյանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Քաղաքական

ՔՊ ֆեյսբուքյան էջը տեղեկաղնում է, որ Արթիկ համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Անանիկ Ոսկանյանը և «Ազատական» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Արտակ Հարությունյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր։

Համայնքի ղեկավարի միասնական թեկնածու կառաջադրվի Անանիկ Ոսկանյանը, իսկ համայնքապետի առաջին տեղակալ կառաջադրվի Արտակ Հարությունյանը։

--00--ԿԿ