ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24 News
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը առանց դատարանի որոշման այսօր ազատ են արձակվելու «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արթուր Սարգսյանի պաշտպան Էմին Խաչատրյանը:
Նշենք, որ քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճից ազատ արձակվել ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանը: Նրա նկատմամբ կիրառվեց ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց:
--00--ԱԹ