ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24 News
ArmSport-ին հայտնի է դարձել, որ ղազախական «Ատիրաուի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը մոտ է VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա տեղափոխվելուն։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը։
Դաշյանն ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակի Երևանի «Փյունիկի» կազմում։
Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանն «Ատիրաուի» կազմում մասնակցել է 27 հանդիպման՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։
32-ամյա ֆուտբոլիստը Հայաստանից հեռացել էր 2016 թվականին։ Վերջինիս տրանսֆերային արժեքն այս պահին գնահատվում է 200 հազար եվրո։
--00—ՄՀ