ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` արձագանքելով իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի` ավելի վաղ դատախազության հասցեին արված գրառմանը:
«Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը տիեզերական մասշտաբի մանիպուլյացիա է անում (եթե իհարկե, անգրագիտության դրսևորում չէ)՝ խեղաթյուրելով ՍԴՈ-1619 որոշմամբ քննության առնված՝ պատգամավորական անձեռնմխելիության հարցի քննարկումների, մասնագիտական շրջանակների սուբյեկտիվ շահարկումների կապակցությամբ Դատախազության պարզաբանման առանձին հատվածներ՝ դատախազությանը մեղադրելով անգրագիտության մեջ:
Եթե իրավաբանը մի փոքր ուշադիր կարդար ՀՀ դատախազության հրապարակած տեքստը, գուցե կհասկանար, որ դրանում իր կողմից մեջբերված հատվածում որևէ խոսք չկա ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ԴԱՏԱՎՃՈՎ դատապարտվածի մասին, այլ արդեն իսկ ընդհուպ դատարանի կողմից կայացված դատավճռով մեղավոր ճանաչվածի, ում վերաբերյալ դատավճիռը դեռ ուժի մեջ չի մտել և որը, բնականաբար, կարող է մասնակցել ընտրություններին:
Տեքստ կարդալ սովորեք, արա՛»,- գրել է նա:
Ավելի ուշ Աբրահամյանը խմբագրման է ենթարկել գրառումը` մեկնաբանություններում պարզաբանելով.
«Հարգելով մասնագիտական կոռեկտությունը՝ հանում եմ գրառման վերջին նախադասությունը և գործընկերներին կոռեկտության կոչ եմ անում։ Վիրավորելու նպատակ չունեմ»։
--00--