ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Պաշտոնական Թուրքիան և Հայաստանը հայտարարել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ նշանակելու պատրաստակամության մասին։
24News-ը քաղաքացիներից հետաքրքրվել է՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար հնարավորություններ տեսնո՞ւմ են։
«Էս իշխանությունների կողմից, հա, տեսնում եմ։ Ի վնաս մեզ կկարգավորեն, ոչ մի օգուտ չենք տենա, թե չէ ի օգուտ մեզ երբեք թուրքը չի անի։ Նա ուզում է մեզ ոչնչացնել», - ասաց քաղաքացիներից մեկը։
Մեկ ուրիշի կարծիքով, հայ ազգը դեռ պատրաստ չէ։ «Մենք ունեցել ենք ցեղասպանություն, էսքան կոտորած, էսքան զոհեր, ո՞նց կարանք պատրաստ լինենք, ես անձամբ պատրաստ չեմ», - ասաց նա։
Մանրամասները տեսանյութում։