ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24 News
Ադրբեջանում ողբերգական դեպք է տեղի ունեցել. աշխատանքի վայրում մահացել է «Քաղաքացիական համերաշխություն և քաղաքացիական շարժում» (NIDA) կուսակցության անդամ, 1993 թ. ծնված Խայամ Թահմազովը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նա աշխատում էր տպարանում` որպես օպերատոր։ Հաղորդվում է, որ Թահմազովը մահացել է աշխատավայրում դժբախտ դեպքի հետևանքով: Քննիչները հայտնել են, որ թղթի կտրման սարքավորման վրա աշխատելիս` Թահմազովը հայտնվել է հիդրավլիկ մամլիչի արանքում, ուր իջեցրել էր գլուխն ու ձեռքերը՝ այնտեղ մնացած թուղթը հանելու համար։ Ստացած վնասվածքներից Թահմազովը տեղում մահացել է։
--00--ԱԹ