ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News
Գերության մեջ մահացած 84-ամյա Միշա Մելքումյանի մահը վրա է հասել գլխուղեղի տրավմայի հետևանքով։ Այս մասին, ասուլիսի ժամանակ, ասաց ՀՀ ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։
«Դատաբժշկական փորձագետի նախնական եզրակացության համաձայն` մահը վրա է հասել գլխուղեղի տրավմայի հետևանքով, առկա է բռնի մահ։ Այսինքն՝ մահվան պատճառը ուղղակի գործադրված բռնությունն է անձի նկատմամբ»- հայտնեց Վարդանյանը:
--00--ԱՀ