ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24 News
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի գլխավորությամբ այսօր՝ դեկտեմբերի 17-ին, տեղի է ունեցել խորհրդակցություն։ Այս մասին հայտնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից:
Ամփոփվել է Ծառայության կենտրոնական մարմնի ստորաբաժանումների կողմից 2021 թվականին կատարված աշխատանքը, քննարկվել 2022 թվականի միջոցառումների համալիր ծրագրերը։
Խորհրդակցության ժամանակ բարձրացված հարցերի քննարկման և կարիքների գնահատման արդյունքում Գլխավոր հարկադիր կատարողի կողմից Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ առաջիկա տարում նախատեսված միջոցառումների հետևողական իրականացման և Ծառայության բնականոն գործունեության ու արդյունավետ աշխատանքի ապահովման ուղղությամբ։
--00--ԱԹ