ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտի տեղեկատվությամբ՝ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում առատ ձյան և ձնահոսքի բարձր ռիսկի պատճառով արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն:
Նույն ավտոճանապարհի Մլեթա-Գուդաուրիի հատվածում թույլ է տրվում միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Երթևեկությունն ընթանում է ճանապարհային ոստիկանության հսկողությամբ։
--00--ԱԹ