ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24 News
Երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում: Այս մասին ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ ասել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն։
«Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կկայանա Մոսկվայում, քանի որ, մեր տպավորություններով, Հայաստանն ունի համապատասխան ցանկություն»,- թուրքական ԶԼՄ-ներին ասել է նա։
Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ է նշանակվել փորձառու դիվանագետ Սերդար Քըլըչը, հայկական կողմից կբանակցի խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Վերջինս զբաղեցրել նաև ԱԳ փոխանախարարի պաշտոնը։
--00—ՄՀ