ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News
ՀՀ Կենտրոնական բանկը հուշադրամների էսքիզների ընտրության հրապարակային մրցույթ է հայտարարել, որին կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք։
«Հարգելի՛ գործընկերներ ․
Տեղեկացնում ենք, որ ՀՀ կենտրոնական բանկը հայտարարում է հուշադրամների էսքիզների ընտրության հրապարակային մրցույթ:
Մրցույթին, որին հայտեր ներկայացնելու վերջնաժամկետը 2022 թ. փետրվարի 3-ն է, կարող են մասնակցել ֆիզիկական և իրավաբանական անձինք:
Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ hղումով՝ https://www.cba.am/AM/Tenders/Design%20Announc_2023%20coins.pdf»,- նշված է ԿԲ-ի տարածած հաղորդագրությունում։
--00--ԿԿ