ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, 24News
Հունվարի 6-ի առավոտյան Ղազախստանի անվտանգության ուժերը վերսկսել են հատուկ գործողությունը Ալմաթիում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
Զինծառայողները զրահատեխնիկայի աջակցությամբ մտել են քաղաքի կենտրոն։ Վարչակազմի դիմացի հրապարակում նրանք արգելափակել են ցուցարարների մի մեծ խումբ, որոնց թիվը կարող է հասնել 200 մարդու։
ՏԱՍՍ լրատվական գործակալության թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ քաղաքի կենտրոնում ինտենսիվ կրակահերթ է ընթանում։
Ալմաթիում կրկին խնդիրներ են առաջացել բջջային կապի և ինտերնետի հետ։
--00--ԱՀ