ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News
Հետպատերազմյա շրջանում «Հայաստան» հիմնադրամի կարևոր առաջնահերթություններից է մարտերի ընթացքում վիրավորված զինծառայողների առողջության վերականգնումը:
Հիմնադրամից հայտնում են, որ տղաների վերականգնողական բուժման համար՝ «Հայաստան» հիմնադրամը համագործակցելով Արաբկիր բժշկական կենտրոնի և Կոշի վերականգնողական կենտրոնի հետ, նրանց տրամադրել է տարատեսակ վերականգնողական մարզասարքեր և այլ բժշկական պարագաներ:
Կենտրոններում յուրաքանչյուր զինվորի համար ընտրվել է իր առողջական վիճակին համապատասխան վերակագնողական կուրսն ու շարունակվել մինչև վերջինիս լիարժեք վերականգնումը:
Մանրամասները՝ տեսանյութում:
--00—ԼՄ