ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
Այս 10 «Hyundai County» մակնիշի ավտուբուսներն ուղևորվում են Արցախ՝ միջքաղաքային և միջգյուղային երթուղիների ապահովման համար: Այդ մասին հայտնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամ։
«Սա կօգնի կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնել՝ ապահովելով բարձր որակ և հարմարավետություն:
Ծրագիրն իրականացվում է hիմնադրամի՝ Հունաստանի տեղական մարմնի հովանավորությամբ»,- ասված է հիմնադրամի Ֆեյսբուքի գրառման մեջ:
--00—ԼՄ