ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News
Սույն թվականի նոյեմբերի 23-ին՝ ժամը 22։00-ին, Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում կհեռարձակվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ «Քեզ համար, Հայաստան» խորագիրը կրող 26-րդ Հեռուստամարաթոնը։
Երեք ժամ տևողությամբ ծրագիրը կներկայացնի Հիմնադրամի կողմից սահմանամերձ համայնքների զարգացման և բռնի տեղահանված մեր հայրենակիցների հրատապ աջակցության ուղղությամբ իրականացված և ընթացիկ բազմաբնույթ ու լայնածավալ ծրագրերը:
Այս տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է իր որդեգրած սահմանամերձ համայնքների զարգացման և Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու առաքելությունը։
Հեռուստամարաթոնը կսփռվի նաև արբանյակային կապով՝ Եվրոպայում և Միացյալ Նահանգներում, կցուցադրվի Հանրային հեռուստաընկերության կայքէջում՝ www.1tv.am, իսկ նոյեմբերի 23-ից հետո ամբողջությամբ կտեղադրվի Հիմնադրամի կայքէջում և ֆեյսբուքյան էջում։
Տեղեկացնենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնին կհաջորդի Հիմնադրամի ԱՄՆ տեղական մարմնի (Armenia Funnd)-ի հեռուստամարաթոնը ԱՄՆ Արևմտյան ափում:
Ուստի, նոյեմբերի 23–ին համախմբվենք և մեր ներդրումն ունենանք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կենսապայմանների բարելավման ու համայնքների զարգացման նվիրական գործին:
--00—ՅՄ