ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24 News
Փետրվարի 3-ին Երևանում տեղի կունենա Հայ-ավստրիական գործարար համաժողովը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայկական կազմակերպություններին հրավիրում է մասնակցելու համաժողովին:
Համաժողովին կմասնակցի շուրջ 20 ավստրիական ընկերություն, որոնք փնտրում են գործընկերներ՝
արդյունաբերության,
փայտի,
պանելային նյութերի,
պլաստմասսայի և ալյումինի մշակման մեքենաների ներմուծման,
գարեջրագործության,
երկրաբանական վտանգի արդյունաբերության,
գյուղատնտեսության,
քարաթափման ջրհավաք ցանկապատերի,
հիդրոէլեկտրակայանների,
բարձրորակ ձեռագործ փայտե հատակների արտադրության (դիզայներներ և ճարտարապետներ ստուդիաների, հյուրանոցների, ռեստորանների, մասնավոր վայրերի համար),
բանկային համակարգի,
խելացի քաղաքների լուծումների տրամադրման,
կրթության,
անվտանգության,
ենթակառուցվածքների,
առողջապահության ոլորտներում։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը հունվարի 19-ն է:
--00--ՍԳ