ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News
Անցյալ տարվա ընթացքում ամենաշատը 0ՌԴ քաղաքացիություն են ստացել Ուկրաինայի, Տաջիկստանի, Ղազախստանի և Հայաստանի քաղաքացիները: Այս մասին հայտնում է ՌԴ ՆԳՆ-ն, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«2021-ի 11 ամսում ՌԴ քաղաքացիություն է ստացել ավելի քան 667 000 օտարերկրյա քաղաքացի և քաղաքացիություն չունեցող անձ, 2020-ի նույն ժամանակահատվածում՝ մոտ 563 000 մարդ:
Քաղաքացիություն ստացածների շրջանում առաջատար դիրք են զբաղեցնում Ուկրաինայի, Տաջիկստանի, Ղազախստանի, Հայաստանի քաղաքացիները»,- հայտնում է աղբյուրը:
2021-ին ՌԴ քաղաքացիություն է շնորհվել ավելի քան 800 արտասահմանցի բարձր որակավորում ունեցող մասնագետի, 2020-ի նույն ժամանակահատվածում՝ 950 մարդու, 2019-ի ընթացքում՝ 730:
--00—ԼՄ