ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24 News
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 22-րդ տուրում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Կալյարի»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հռոմի Օլիմպիական մարզադաշտում կայացած խաղում մայրաքաղաքային թիմին հաջողվեց առավելության հասնել նվազագույն հաշվով: «Ռոմա»-ի միակ գնդակը 33-րդ րոպեին 11 մետրանոց հարվածից խփեց Օլիվերիան:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:
Իտալական Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում «Ռոմա»-ն բարելավեց իր դիրքը և այժմ 6-րդն է: Առաջատարը «Ինտեր»-ն է:
--00—ՄՀ