ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Զելենսկիին հրավիրել է Թուրքիա, որպեսզի «հարթեն տարաձայնությունները» երկու երկրի միջև։ Նման պնդմամբ հանդես է եկել թուրք նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Թուրքիան պատրաստ է հանդես գալ ցանկացած դերում ՌԴ-ի և Ուկրաինայի միջև լարվածության թուլացման համար: Նախագահ Էրդողանը բանակցություններ է վարում ինչպես ՌԴ նախագահի, այնպես էլ ուկրաինացի նախագահի հետ: Իրականում նա նույնիսկ հրավիրել է նրանց երկուսին գալ Թուրքիա, եթե ցանկանում են հանդիպել և հարթել իրենց տարաձայնությունները»,- աղբյուրը մեջբերում է Քալընին:
Ըստ աղբյուրի՝ Էրդողանն առաջիկայում կմեկնի Ուկրաինա՝ Զելենսկիի հետ բանակցությունների:
--00—ԼՄ