Զելենսկին խոստովանել է, որ առանց Պուտինի որոշման բանակցություններն անհնար են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

Capture2

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ պատրաստ է բանակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, բայց միայն ԱՄՆ-ի և Եվրոպայի ներկայացուցիչների ներկայությամբ։

«ԱՄՆ-ն, Եվրոպան, Ուկրաինան և Ռուսաստանը միասին՝ այո»,- ասել է Զելենսկին NBC-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե պատրաստ է արդյոք բանակցել ՌԴ նախագահի հետ։

Զելենսկին նաև նշել է, որ ուկրաինական հարցի կարգավորումը չի կարող լինել առանց Ռուսաստանի նախագահի որոշման։

--00—ՅՄ