ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24 News
Անկարան Թուրքիա-Հայաստան բանակցությունները երրորդ երկրում անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ում իր աղբյուրին։
«Հայաստանի հետ բանակցությունների հերթական փուլի ամսաթիվը կորոշեն երկու կողմերի հատուկ ներկայացուցիչները։ Մենք ցանկանում ենք, որպեսզի բանակցություններն անցկացվեն Թուրքիայում և Հայաստանում։ Կարիք չկա դրանք երրորդ երկրում անցկացնել»,- ասել է գործակալության աղբյուրը։
ՌԴ ԱԳՆ-ում հունվարի 14-ին կայացել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։
--00—ՄՀ