ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News
ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ 2021 թվականին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարներին ստացվել է 14124 դիմում-բողոք։
2016 թվականին ստացված հեռախոսազանգերի թիվը կազմել է 2086, 2017-ին՝ 1876, 2018-ին՝ 2802, իսկ 2019 թվականին այդ ցուցանիշն աճել է երկու անգամից ավելի՝ դառնալով 6210 հեռախոսազանգ, իսկ 2020 թվականին՝ 11735։
Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու համար կարող եք զանգահարել 116 կամ 096-116-100 հեռախոսահամարներով։ Վերջին հեռախոսահամարը հնարավորություն է տալիս զանգահարել նաև WhatsApp և Viber համակարգերի միջոցով:
--0--ԿԿ