«Ստեփան Գիշյան» հիմնադրամը մեկնարկել է 2022թ. դրամաշնորհային հայտերի ընդունումը

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 2,  24 News

գիշյան

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը դրամաշնորհային մրցույթ է հայտարարում իրավաբանական անձանց համար:



Բարեգործական հիմնադրամը մեկնարկել է օնլայն դիմում հայտերի  (https://foundation-gishyan.am/hy/how-to-apply)ընդունման գործընթացը, որը կտևի մինչև ս.թ. մարտի 15-ը ներառյալ։

Ներկայացվող ծրագրերը պետք է ուղղված լինեն սոցիալ-տնտեսական, կրթական և գիտական, առողջապահական և մշակութային ոլորտներից մեկի կամ միաժամանակ մի քանիսի զարգացմանը։ Ծրագրերը պետք է իրականացվեն բացառապես ՀՀ տարածքում։

Հիմնադրամը նախապատվություն կտա այն ծրագրերին, որոնք՝

• նպաստում են նոր աշխատատեղերի ստեղծմանը,

• օգտագործում են հնարավորինս մեծ ծավալով տեղական արտադրություն և հումք,

• առաջարկում են նորարարական լուծումներ,

• միտված են հայ-ֆրանսիական կապի ամրապնդմանը:

Մանրամասներին ծանոթացեք հետևյալ հղմամբ (https://www.foundation-gishyan.am/):

Տրամադրվող մեկ դրամաշնորհի առավելագույն չափը կազմում է 5.000.000 ՀՀ դրամ:

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը (https://foundation-gishyan.am/) ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի, Կրեդիտ Ագրիկոլ ազգային ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից:

--00—ՄՀ