ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24 News
Այսօրվա ճշգրտված տվյալով՝ 3812 զոհ ունենք, այդ թվում՝ 3736 զինծառայող, 76 քաղաքացիական անձ։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով 44-օրյա պատերազմի ընթացքում զոհերի և անհետ կորածների վերաբերյալ տվյալները։
«217 մարդու գտնվելու վայրը մնում է անհայտ, նրանցից 196-ը զինծառայողներ են, 21-ը՝ քաղաքացիական անձ»,- ասաց Փաշինյանը:
--00—ՄՀ