ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News
Ոստիկանության Գավառի բաժնի քրեական հետախույզները թմրանյութ պահելու և օգտագործելու վերաբերյալ ստացել էին օպերատիվ տեղեկություն: Տվյալն իրացվեց փետրվարի 10-ին:
Կեսօրին Գավառի Քալաշյան փողոցից բաժին բերման ենթարկվեց նույն փողոցի բնակիչ, 36-ամյա մի տղամարդ: Անձնական խուզարկությամբ նրա բաճկոնի ծոցագրպանից հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող մոտ 3 գրամ զանգված:
Նշանակվել է փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:
--00--ՍԳ