ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News
Փետրվարի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 09:00–ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 51-ամյա Խորեն Հայրապետյանը իր վարած BYD մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ-Գորիս ավտոճանապարհի 224-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոռուց և հայտնվել դաշտում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Խ. Հայրապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն:
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության Սյունիքի մարզի բաժնի պետի տեղակալ:
--00—ՄՀ