ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առայժմ երկրորդ ժամկետով իր թեկնածությունը չի առաջադրում պետության ղեկավարի՝ ապրիլին կայանալիք ընտրություններում, քանի որ այս պահին զբաղված Է միջազգային իրադրության կարգավորմամբ: Փետրվարի 18-ին այդ մասին հայտարարել Է Ֆրանսիայի արտգործնախարարության ղեկավար Ժան Իվ Լը Դրիանը LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Պետության ղեկավարը գերադասում Է բանակցությունները վարել որպես Ֆրանսիայի նախագահ, այլ ոչ թե որպես այդ պաշտոնի թեկնածու»,- նշել Է նախարարը: Լը Դրիանի կարծիքով՝ «միջազգային իրադրությունը նախկինի պես մնում Է խիստ վտանգավոր»: Ֆրանսիայի նախագահի ընտրությունները տեղի կունենան երկու փուլով՝ ապրիլի 10-ին եւ 24-ին: Այս պահին ընտրական մարաթոնին մասնակցելու պլանների մասին են հայտարարել 40-ից ավելի թեկնածուներ: Մակրոնն առայժմ չի հայտնել իր պլանների մասն, թեեւ մինչեւ քվեարկության օրը մնում Է 51 օր: Ընտրաշավը կսկսվի մարտի 4-ին՝ թեկնածուների գրանցման ավարտով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
--00--ՍԳ