ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24 News
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 19-ին կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին և նույն օրն էլ կվերադառնա հայրենիք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել են նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունից:
«Բնականաբար, Մյունխենի անվտանգության համաժողովի քննարկումները նվիրված են լինելու Եվրոպայի արևելքում առկա սպառնալիքներին ու Ուկրաինայի շուրջ իրավիճակին: Այդ իսկ պատճառով մեր երկրի դիրքորոշումը պետք է ճիշտ ներկայացվի, որպեսզի Ուկրաինայի վերաբերյալ հարցերը լուծվեն Ուկրաինայի մասնակցությամբ»,- ասվում է նախագահականի հայտարարության մեջ:
--00--ԱՀ