ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
Ուկրաինայում ռազմական գործողությունների ժամանակ ավելի քան 40 մարդ է զոհվել։ Այս մասին, interfax.ru-ի հաղորդմամբ, հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։
Նրա խոսքով՝ ևս տասնյակ մարդիկ վիրավորվել են։
Հինգշաբթի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
--00--ԿԿ