ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողները ռուս զինվորականների են գերի վերցրել։ Այս մասին ասվում է Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրապարակած տեղեկատվությունից։
Ըստ տեղեկատվության՝ գերեվարված ռուս զինվորականները Յամպոլսկի 91701 մոտոհրաձգային գնդից են։
Հինգշաբթի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
--00—ՄՀ