ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Արարատ Միրզոյանը մեկնում է Ժնև։
«ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Ժնև
Փետրվարի 28-ից մարտի 1-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կլինի Ժնևում` մասնակցելու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նիստին: Այցի շրջանակներում տեղի կունենա Հայաստանի` ՄԱԿ-ին անդամակցության 30-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը:
Նախատեսվում են նախարար Միրզոյանի հանդիպումները մի շարք գործընկերների հետ»:
--00—ԼՄ