ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
Ժնևում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանի հետ։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
Նշվում է, որ Մարդու իրավունքների խորհրդի 52-րդ հերթական նստաշրջանի շրջանակում կայացած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
--00—ՅՄ