ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուրբաթ առավոտյան մեկնել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա՝ հանդիպելու Վլադիմիր Պուտինին։ Այս մասին հայտնում է «ԲելՏա» գործակալությունը։
Երկու երկրների նախագահները քննարկելու են երկկողմ արդիական հարցեր, դաշնակցային հարաբերությունների օրակարգը, պատժամիջոցների համատեքստում տնտեսական հարցերը։
Պուտինն ու Լուկաշենկոն նաև քննարկելու են Ուկրաինայում տիրող իրավիճակը։
--00—ԼՄ