ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News
Լարվածությունն ու բռնությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ աճում են: Իր միկրոբլոգում նման գրառում է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն:
«Լարվածությունն ու բռնությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ աճում են, քանի որ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայում տեղի ունեցող սարսափի վրա։ Հրադադարի խախտման դեպքերն ավելանում են, այդ ամենին գումարվել է վերջերս վնասված գազատարը, որ ջեռուցում էր տարածաշրջանը։ Այստեղ տեղակայված է 1960 ռուս խաղաղապահ։ Խաղաղությո՛ւն»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ մարտի 8-ի գիշերը վնասվել էր ՀՀ-ից Արցախ եկող գազատարը, որը գտնվում է ադրբեջանական դիրքի մոտ։ Ադրբեջանական կողմը թույլ չի տալիս ռուս խաղաղապահներին մոտենալ գազատարին և վերականգնել այն:
--00—ԼՄ