ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, Times․am:
Փաշինյանը բրախել է Արցախն ու թռել Թուրքիայի և Ադրբեջանի գիրկը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
Մեր զրուցակցի համոզմամբ, ՀՀ իշխանությունը կախվածություն ունի թուրք-ադրբեջանական տանդեմից և դրանից ելնելով՝ վախենում է դիրքորոշում հայտնել Արցախի հարցի վերաբերյալ, որը լուծված չէ։
Զաքարյանի կարծիքով, նույնիսկ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի հայտարարությունն Արցախի ապագան Ադրբեջանի կազմում քննարկելու մասին, հետևանք է նրա, որ իշխանությունն այդ հարցի վերաբերյալ դիրքորոշում չունի։
Մանրամասները՝ տեսանյութում։