ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News
Երևանը ժամանակ է շահում փափուկ հռետորաբանությամբ. աշխարհը բաժանվում է ազդեցության նոր գոտիների։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
Փորձագետի համոզմամբ՝ գալիս են այն ազդակները, որ եթե լինի անվտանգության և ինքնիշխանության գործուն միջոց, Երևանը պատրաստ է դիտարկել Արցախի կարգավիճակի ցածր նշաձող։
Ըստ նրա՝ հիմքեր չկան պնդելու, թե անկախ Արցախի տարբերակ մինչև հիմա քննարկվել է, իսկ
Հայաստանի համար դժվար է սահմանել իր ուղենիշները, պարզ չէ, թե ինչ ազդեցության գոտիների կբաժանվի աշխարհը։
Բադալյանի կարծիքով՝ նշաձողի իջեցումից հետո երաշխիք չկա, որ նորից չենք ունենա թշնամական Թուրքիա, իսկ Ադրբեջանն էլ շարունակում է հայատյաց քաղաքականությունը, դժվար է այս իրավիճակում խաղաղության հասնելը։
Մանրամասները՝ տեսանյութում։